28 հուլիսի 2012 - 17:39 AMT
Հայաստան - Թուրքիա - Իրան սահմանային գոտում 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 28-ին, ժամը 16.35-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 15:51-ին Հայաստան - Թուրքիա - Իրան սահմանային գոտում՝ Արարատ քաղաքից 20 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Ժամը 16.14-ին երկրաշարժին հետևել է 2.4 մագնիտուդով հետցնցում: