Գերմանական հայտնի NaturVision կինոփառատոնի գլխավոր մրցանակը բաժին է հասել Արևորդի էկոակումբի նկարահանած «SOS Սևան» ֆիլմին: Այս կապակցությամբ հուլիսի 31-ին ժամը 12-ին Անի հյուրանոցի Դվին դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս: «SOS Սևան» ֆիլմը պատմում է Սևանա լճի բնապահպանական խնդիրների մասին և նկարահանվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ (FPWC) Արևորդի բնապահպանական-կրթական ծրագրի շրջանակներում: Ֆիլմի նկարահանմանը աջակցել է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը: Նշենք, որ NaturVision կինոփառատոնը Եվրոպայի ամենահայտնի փառատոններից է, այն ամենամյա է և անցկացվում է Գերմանիայի Լյուդվիգսբուրգ քաղաքում: