1 օգոստոսի 2012 - 18:23 AMT
Լ. Զուրաբյանը ողջունել է բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են ՀԱԿ ակտիվիստների ճակատագրով

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հանդես գալով խուլիգանության համար ազատազրկման տարբեր ժամկետների դատապարտված ՀԱԿ ակտիվիստների աջակցության համար կազմակերպված ակցիայի ժամանակ, ցուցարարների ուշադրությունը հրավիրել է նրան, որ ակցիան տեղի է ունենում ՀԱԿ-ի ձևավորման 4-րդ տարելիցի օրը:

«Եվ այն, որ մենք տոնում ենք ՀԱԿ-ի 4-րդ տարելիցը ակցիայով, վկայում է ՀԱԿ էության մասին»,-ընդգծել է նա:

Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ը պայքարում է երկրում ֆունդամենտալ ժողովրդավարական արժեքների համար: «Եվ ՀԱԿ-ի երիտասարդ սերունդը ցույց տվեց, որ 2007-2008թ-ից տեղի ունեցող սերնդափոխությունը, լավ արդյունք է տվել և որ նրանք պատրաստ են հայտնվել բանտում` հանուն այդ արժեքների»:

Նա հավելել է, որ եթե երկրում կա նման երիտասարդություն, «ապա այս բռնատիրության օրերը հաշված են»:

Զուրաբյանը նաև ողջունել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներին, որոնք կապ չունեն Կոնգրեսի հետ, սակայն անհանգստացած են վերջինիս ակտիվիստների ճակատագրի համար և եկել են մասնակցելու այս բողոքի ակցիային:

2011թ. օգոտոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է Հակ ակտիվօստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: