Օգոստոսի 13-19-ը Ցինցինատիիում տեղի է ունենում Western & Southern Open թենիսի մրցաշարը: Օգոստոսի 14-ին արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մրցաշարի առաջին շրջանում կխաղա Թոմի Հաասի հետ (Գերմանիա):
Պաշտոնական խաղերում թենիսիստները հանդիպել են չորս անգամ, և 4:0 հաշվով առաջատար է Հաասը: Վերջին անգամ Նալբանդյանը և Հաասը խաղացել են անցած շաբաթ Տորոնտոյի մրցաշարում: Western & Southern Open-ի մրցանակային ֆոնդը կազմում է 2,825,280 դոլար: