18 օգոստոսի 2012 - 10:36 AMT
Սիրիայի փոխնախագահ Ֆարուք աշ Շարաան տեղափոխվել է Հորդանան

Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի փոխնախագահ Ֆարուք աշ Շարաան տեղափոխվել է Հորդանան` դառնալով երկրում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով լքել է նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների շարքերը:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, երկրի ղեկավարությունից պաշտոնական հաստատում չի ստացվել փոխնախագահի փախուստի վերաբերյալ:

Օգոստոսի սկզբին երկրի վարչապետ Ռիյադ Հիջաբը նույնպես հայտարարել է, որ միացել է ընդդիմությանը և փախել Սիրիայից: Ներկա պահին նա գտնվում է Հորդանանում: