Ամերիկյան Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան NASDAQ ֆոնդային բորսայում առաջին ագամ հատել է 600 մլրդ դոլար սահմանագիծը:
Ինչպես նշում են բորսային վերլուծաբանները, ընկերության բաժնետոմսերի աճը կապված է այն լուրերի հետ, որ իբր սկսվել է ավելի փոքր էկրանով IPad պլանշետային համակարգիչների արտադրությունը և դրանք վաճառքի դուրս կգան սեպտեմբերին:
Ընկերության արժեթղթերը բորսայի փակումից մեկ ժամ առաջ աճել են 1,6 տոկսով` մինչև 646,72 դոլար: Արդյունքում Apple-ի շուկայական կապիտալիզացիան կազմել է 601 մլրդ դոլար:
Սպասվում է, որ 2015-ին ԱՄՆ-ում պլանշետային համակարգիչների վաճառքը կգերազանցի անհատական համակարգիչների վաճառքը: