Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի զինծառայողները հրաման են ստացել ՆԱՏՕ-ի հրամանատարությունից միշտ կրել միայն լիցքավորված և մարտին պատրաստ զենք, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Հրամանը ստացվել է ՆԱՏՕ-ի և ISAF-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենից այն բանից հետո, երբ ուրբաթ օրը աֆղանցի զինվորականները երկու անգամ հարձակվել են ամերիկյան զինծառայողների վրա: Այդ հարձակումների արդյունքում մահացել են երկու ամերիկյան զինծառայողներ, ևս երկուսը վիրավորվել են:
Հրամանի համաձայն, զենքը պետք է միշտ լիցքավորված լինի և պատրաստ մարտի: