20 օգոստոսի 2012 - 10:20 AMT
Հոլիվուդյան ռեժիսոր Էնթոնի Սքոթը ինքնասպան է եղել

Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Էնթոնի Սքոթը ինքնասպան է եղել: Նրա հայտնի ֆիլմերից են «Լավագույն հրաձիգը», «Լրտեսական խաղերը» և այլն: Նա ցած է նետվել Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող կամրջից, հաղորդում է Ռոյթերսը:

68-ամյա Սքոթի ավտոմեքենայում հայտնաբերվել է մահից առաջ թողնված գրություն, որի բովանդակության մասին չի հաղորդվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Էնթոնի Սքոթն աշխատել է այնպիսի հայտնի դերասանների հետմ ինչպիսիք են Դևիդ Բոուին, Քաթրին Դենևը, Թոմ Քրուզը, Բրյուս Ուիլլիսը, Գերի Օլդմանը: