20 օգոստոսի 2012 - 15:29 AMT
«Հարսնաքարի» գործով միջնորդություններն արդեն ներկայացվել են

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում 2012 թ. հունսի 17-ին տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո այսօր կողմերը ներկայացրել են համապատասխան միջնորդություններ:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբան Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունիսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների:

Նրանցից երեքը` Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան ՊՆ մայոր, զինվորական բժիշկ Վահե Ավետյանը գիտակցության չգալով մահացել է:

Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ: