Օգոստոսի 22-ին Բեռլինում տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են նաև բռնցքամարտիկների մարզիչները և մենեջերները, PanARMNEIAN.Net-ին տեղեկացրել են Աբրահամի մամուլի քարտուղարությունից:
«Երկար ժամանակ է լրջորեն նախապատրաստվել եմ այս մենամարտին: Ինձ մոտ ամեն ինչ հիանալի է: Վստահ եմ, որ հաղթելու եմ` իմ երկրպագուներին պարգևելով դիտարժան մարտ»,- ասել է Արթուր Աբրահամը:
Հայ բռնցքամարտիկի մարզիչ Ուլի Վեգներն էլ շեշտել է, որ գոհ է իր սանի մարզավիճակից:
Աբրահամ-Շտիգլից մարտը կայանալու է օգոստոսի 25-ին Բեռլինի «О2 World» արենայում: