Ռուսաստանի ջավախահայությունը բողոքով է հանդես եկել հայ սպայի մարդասպան, ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման կապակցությամբ:
Ռուսաստանի ջավախահայության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:
2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:
2012թ օգոստոսի 31-ին հունգարական կողմը համաձայնվել է մարդասպանին արտահանձնել Բաքվին, իսկ Ադրբեջանի նախագահը նույն օրը հրամանագիր է ստորագրել` Սաֆարովին ներում շնորհելու մասին:
Այն երկրում, որի բանտերում մեծ քանակությամբ քաղաքացիներ են բանտարկված` խաղաղ, բռնության տարր չպարունակող ակցիաների մասնակցելու, ազատ ընտրություններ պահանջելու, ժողովրդավարական բարեփոխումներ պահանջելու համար, նախագահն իր հրամանագրով ներում է շնորհել մարդասպանին` այդ քայլով դեմ գնալով մարդկային նորմերին և կանոններին և սատարելով գազանաբարո սպանությունը, որն իրականացվել է ազգային հողի վրա:
Այս փաստը վառ կերպով ցույց տվեց ամբողջ աշխարհին, թե ինչու ԼՂՀ-ն չի կարող մնալ այն երկրի կազմում, որը բաց կերպով ոտնահարում է միջազգային իրավունքները և բարոյականության բոլոր նորմերը, այն երկրի, որտեղ պետական մակարդակում սատարում և իրականացնում են ֆաշիզմի և հայատյացության քաղաքականություն:
Մենք հաստատակամորեն բողոքում են հունգարական իշխանությունների դեմ և հայտարարում ենք, որ նրանք հավասար կերպով պատասխանատու են գազանաբարո սպանության համար:
Համոզված ենք, որ Ադրբեջանի` Սաֆարովին արտահանձնելու վերաբերյալ հայցը ներկայացվել է նրան արդարցնելու և պատժից ազատելու նպատակով, ինչի մասին չէին կարող տեղյակ չլինել հունգարական իշխանությունները և եվրոպական երկրները:
Ամոթ այն ծախու եվրոպական երկրներին, որոնց լուռ համաձայնությամբ դավաճանվում են ժողովրդավարական արժեքները:
Մենք կոչ ենք անում ՌԴ իշխանություններին, մոլորակի առաջադեմ պետություններին աջակցել մեր բողոքին և իրենց դժգոհությունն արտահայտել` ընդհուպ Հունգարիայի նկատմամբ պատժամիջոցներ ընդունելը»: