4 սեպտեմբերի 2012 - 19:27 AMT
«Տաշիրը» հերքում է «McDonald's» ռեստերանների ցանցի ստեղծման լիցենզիա ձեռք բերելու վերաբերյալ տեղեկությունները

ԶԼՄ-ներում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ «Տաշիր Գրուպը» ձեռք է բերում Երևանում «McDonald's» ռեստորանների ցանցի ստեղծման լիցենզիա: «Տաշիր Գրուպը» հերքում է այս տեղեկությունները:

Ինչպես հաղորդում է «Տաշիր Գրուպի» մամուլի ծառայությունը, տվյալ պահին հոլդինգը զարգացնում է «Grand Food» հասրակական սննդի կետերի ցանցը, որի մեջ մտնում է նաև հանրահայտ «Տաշիր Պիցցա» ռեստորանների ցանցը: Ցանցն այսօրվա դրությամբ արդեն իսկ ներառում է 68 սպասարկման կետեր Հայաստանում և Ռուսաստանում:

Մամուլի ծառայության տվյալներով, մինչև 2012թ ավարտը, կբացվեն ավելի քան 20 պիցերիաներ:

Բացի հանրահայտ «Տաշիր պիցցա» բրենդից, կոռպորացիան ստեղծում է նաև ռեստորանների նոր ձևաչափեր: «Grand Food» առաջարկում է «Գարնիր» բուֆետի հայեցակարգը, որը տարբերվում է ցածր միջին կտրոնով և ուտեստների բազմազանությամբ:

Առաջին բուֆետը արդեն հաջողությամբ գործում է Կալուգայի «Ռիո» առևտրի կենտրոնում: