Սեպտեմբերի 21-29 Երրորդ Կինոֆորումի շրջանակներում կայացող Սանկտ Պետերբուրգի առաջին միջազգային կինոփառատոնի ժյուրին կգլխավորի հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Փառատոնի կազմակերպիչները ներկայացրել են մրցութային ծրագիրը, որտեղ 14 ընտրված կինոֆիլմերի թվում է նաև Ալեքսեյ Բաբանովի նոր «Ես նույնպես ուզում եմ» ֆիլմը: Վերջինս ներառված է նաև Վենետիկյան կինոփառատոնի այս տարվա ծրագրում:
Պետերբուրգում Կուստուրիցան չի սահմանափակվի միայն ժյուրիի դերով, այլ նաև փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 23-ին ծրագրում է համերգով հանդես գալ The No Smoking Orchestra խմբի հետ: