7 սեպտեմբերի 2012 - 16:23 AMT
ԵՀՄՖ-ն ներողություն է պահանջում Հունգարիայի վարչապետից

Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօր Բրատիսլավայում անցկացրեց մամլո ասուլիս` նվիրված Ադրբեջանի և Հունգարիայի հետ տեղի ունեցած կոնֆլիկտին ու մասնավորապես սլովակյան ԶԼՄ-ներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության սխալ մեկնաբանությունների շուրջ: Պարզվեց, որ սխալ մեկնաբանությունները տարածել է Սլովակիայի Լրատվական Մամլո գործակալությունը /SITA/, որը իր հաղորդագրությունը կազմել էր արևմտյան մամլո գործակալությունների տված տեղեկատվությունների հիման վրա: ԵՀՄՖ-ի նախագահը բացատրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երբևիցե հայտարարություն չի արել, թե Հայաստանը պատրաստ է հարձակվելու Ադրբեջանի վրա, այլ հակառակը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հաղթելու իրեն հարկադրված պատերազմին, եթե հանկարծ Ադրբեջանն այդպիսի փորձ կատարի: Պարոն Գրիգորյանը պայմանավորվեց Սլովակիայի Լրատվական Մամլո գործակալության գլխավոր տնօրեն Իվան Սամելի հետ, որ գործակալությունը կթողարկի հաղորդագրություն` հերքելով իր նախորդ սխալ տեղեկատվությունը:

Ինչպես ասվում է ԵՀՄՖ հաղորդագրության մեջ, պարոն Գրիգորյանը հայտարարեց, որ ԵՀՄՖ-ը պատրաստվում է ամենաբարձր միջազգային իրավական ատյաններում քննարկել Հունգարիայի կողմից պետական մակարդակով կոռուպցիայի իրականացման փաստը և միաժամանակ հայտնեց կասկած, որ կան լուրջ նախադրյալներ նաև հունգար բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած անձնական շահագրգռվածությունների շուրջ: Ըստ Ա. Գրիգորյանի խիստ կասկածելի է ոչ միայն վարչապետ Օրբանի կարճ ժամանակահատվածում Բաքու կատարած կրկնակի այցերն, այլև Հունգարիայի մյուս գերատեսչությունների ղեկավարների հաճախ այցերն Ադրբեջան: Պարոն Գրիգորյանի հայտարարությունը գործակալությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները ընկալեցին որպես սենսացիոն, որտեղ առաջին անգամ կասկած է հայտնվում ոչ միայն պետական կոռուպցիայի շուրջ, այլ նաև պետական ղեկավարների անձնական շահագրգռվածության շուրջ:

Նաև ավելացնենք, որ ԵՀՄՖ-ի հետ աշխատող իրավաբանները պարզել են, որ Ադրբեջանի կողմից կազմակերպածն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավաբանական սահմանմանը, քանի որ.

1. մարդասպանը իր ծառայության ժամանակ իրականացրել է սպանություն, որը կարելի է համարել ռազմական առաջադրանք:

2. մարդասպանը վերապատրաստվել էր թուրքական ռազմական բազաներում, որտեղ պատրաստում են ահաբեկիչներ:

3. Ադրբեջանը նախագահի մակարդակով տրված առաջադրանքի կատարման համար խոստացել էր մարդասպանին ազատել ազատազրկումից և տալ ֆինանսական փոխհատուցում ու ռազմական պարգևներ. այն ինչ որ ամբողջովին կատարվեց: