12 սեպտեմբերի 2012 - 14:27 AMT
Արծվիկ Մինասյանը կոչ է արել բարձրացնել քաղաքական ընդդիմության դերը Վերահսկիչ պալատում

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կոչ է արել իշխանություններին բարձրացնել քաղաքական ընդդիմության դերը Հայաստանի Վերահսկիչ պալատում, ինչն, ըստ նրա համոզման, կհանգեցնի նրա աշխատանքի բարելավմանը:

Ըստ Մինասյանի, հասարակության վստահությունը պետության հանդեպ կարելի է վերադարձնել միայն կոնկրետ որոշումներից հետո, որ կկայացվեն Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների մասին աղմկահարույց հայտարարություններից հետո:

Մինասյանը նաև նշել է պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների կառավարման անարդյունավետությունը, որի արդյունքում պետությունը նրանցից նվազագույն եկամուտ է ստանում: ՀՅԴ պատգամավորն անդրադարձել է նաև «ՀայՌուսԳազարդի» աշխատանքին, որի 20 տոկոսի սեփականատերը ևս պետությունն է, սակայն, դա չի օգտագործվում ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու համար: