13 սեպտեմբերի 2012 - 15:01 AMT
Ստեփան Սաֆարյան. Սաֆարովին ազատ արձակելու նպատակն էր փոխել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումով և ներում շնորհելով Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում էին հասնել իրավիճակի սրման, համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելուն, ինչպես նաև Անկարային ներգրավելու միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն:

Դրա հետ կապված նա նշել է, որ թեև հայտարարություններ են հնչում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը դադարեցնելու անհրաժեշտության մասին, սակայն Հայաստանը պետք է շարունակի բանակցություններ վարել, քանի որ «բանակցային գործընթացը փակուղի տանելն առիթ կտա խոսել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխության մասին, ինչին ցանկանում է հասնել Թուրքիան»:

Միաժամանակ, նա նշել է, որ իր խոսքերը չեն նշանակում, որ Հայաստանը չպետք է քայլեր ձեռնարկի բանակցային գործընթացում, սակայն դրանք պետք է լինեն «ոչ թե կոշտ, այլ հստակ»: