14 սեպտեմբերի 2012 - 20:24 AMT
ԱՄՆ-ն և ևս 30 դաշնակիցներ պատրաստվում են Պարսից ծոցում աննախադեպ զորվարժություններ իրականացնել

ԱՄՆ-ն և ևս 30 դաշնակից պետություններ պատրաստվում են Պարսից ծոցում չտեսնված ծավալների զորվարժություններ իրականացնել: Պաշտոնապես զորավարժությունների նպատակն է ծոցը ականներից մաքրելու համատեղ գործողությունների մշակումը: Ամերիկյան նավատորմը հայտարարել է, որ «զորավարժություններն ուղղված չեն կոնկրետ որևէ երկրի դեմ»:

Չնայած դրան, զորավարժություններն ընկալվում են որպես Թեհրանի դեմ ուղղված բաց մարտահրավեր, որը բազմիցս նախազգուշացրել է, որ հակամարտության դեպքում ականապատելու է Օրմուզի նեղուցը:

Զորավարժությունները կսկսվեն հաջորդ շաբաթ: Դրանց կմասնակցեն Ֆրանսիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Հորդանանը, Բրիտանիան և այլ երկրներ: Դրանք կտևեն մինչև սեպտեմբերի 27-ը: