Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կայացավ Դուդուկի համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը:
Նա նշեց, որ դուդուկի այս փառատոնն իր տեսակի մեջ բացառիկ է: Սեպտեմբերի 14-18-ն անցկացվող փառատոնն առաջին անգամ Հայրենիքում համախմբել է Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող հայ դուդուկահարներին, որոնք Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում հանդես կգան համերգային ծրագրերով:
Այս աննախադեպ մշակութային իրադարձությանն իր ուրախության և շնորհավորանքի խոսքն էր հղել նաև աշխարհառչակ դուդուկահար, մաեստրո Ջիվան Գասպարյանը :
Այնուհետև ցուցադրվեց վավերագրական ֆիլմ հայկական ծիրանափողի մասին:
Միջոցառման ավարտին հնչեցին կատարումներ Սփյուռքից ժամանած հայազգի դուդուկահարների կատարմամբ: