Հարցաքննության է կանչվել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի նկարահանող խմբի մասնակից Նակուլա Բասիլի Նակուլան՝ խարդախության համար դատվածության փորձաշրջանը խախտելու մեղադրանքով:
Նակուլային, որը նաև ԱՄՆ ղպտի քրիստոնյաների կազմակերպության անդամ է, հաջողվել է հայտնաբերել AP լրագրողներին լրագրողական հետաքննության արդյունքում:
Ըստ «Ռոյթերս» գործակալության, Նակուլան ձեռնաշղթաներ չի կրում է և «կամավոր է» շփվել իրավապահների հետ: Արդյոք նրա հարցաքննությունը կապված է ֆիլմի նկարահանումների հետ չի ասվում:
Նկարահանող խումբը հայտարարել է, թե պրոդյուսերները օգտագործել են իրենց՝ իրական մտադրությունների մասին ոչինչ չհայտնելով: Ինչպես արդեն հայտնի է, անգլերեն ձայնագրությունը տեղադրվել է արդեն ֆիլմի ավարտից հետո և չի համընկնում սկզբնական սցենարի հետ: Ֆիլմի ռեժիսորն է ոմն Սեմ Բեյսիլը, սակայն ով է թաքնվում այդ անվան տակ մինչ օրս հայտնի չէ: