Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը զարդարված էին բաթումահայ նկարիչ Հրաչ Սեչենյանի յուղաներկ և մատիտանկար աշխատանքներով:
Ցուցահանդեսը, որ կազմակերպել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը նկարչի ազգականուհի`Գուլիկո Փութկարաձե-Սեչենյանի օժանդակությամբ, նվիրված է տաղանդավոր նկարիչ և երաժիշտ, Աջարիայի Ինքնավար Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հրաչ Սեչենյանի ծննդյան 115-ամյակին:
Երեկոյին հնչել են տաղանդաշատ նկարիչ-երաժիշտ, Աջարիայի Ինքնավար Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հրաչ Սեչենյանի ջութակի համար գրված երաժշությունը, որ կատարել են դաշնակահար Կարեն Միրզոյանը և միջազգային մրցանակների դափնեկիր-ջութակահար Մարիաննա Ասրիևան:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը: