24 սեպտեմբերի 2012 - 15:00 AMT
Գլխավոր գանձապետը համաձայն չէ ընդդիմության հետ, որ երկրի պետական պարտքը հասել է սպառնալի չափերի

Հայաստանի պետական պարտքը 2011-ին կազմել է 4.129 մլրդ դոլար, հաղորդել է Հայաստանի գլխավոր գանձապետ, ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը մշտական խորհրդարանական հանձնաժողովների կողմից 2011-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս: Նրա խոսքով, այդ գումարից արտաքին պարտքը կազմում է 3.868 մլրդ դոլար:

Միաժամանակ, Ջանջուղազյանը դժվարացել է պատասխանել պատգամավորների հարցին, թե որքան է պլանավորված հաջորդ տարվա բյուջեով պետական պարտքի սպասարկման համար:

Նա նաև չի համաձայնվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բարգատյանի հետ, որ ՀԲ մեթոդոլոգիայի համաձայն, Հայաստանի պետական պարտքը հասել է սպառնալի չափերի, մասնավորապես, եթե համեմատել պարտք-արտահանում հարաբերակցությունը: Նա նշել է, որ Հայաստանի պետական պարտքը ցանկացած մեթոդաբանությամբ չի հասել վտագավոր սահմանի, հատկապես եթե ելնենք պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունից: