Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ մեկնարկել են հասարակական տրասպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի ծրագրային մշակման աշխատանքները, զուգահեռաբար դիտարկվում է կանգառասրահներում WiFi համակարգի ապահովման հնարավորությունը: Այսօր քաղաքապետարանոևմ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակԱրտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը քաղաքապետին զեկուցել է, որ ավարտական փուլին է մոտենում մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ընթացիկ տարում նախատեսված 7 վերգետնյա հետիոտն անցումների կառուցումը:
Խորհրդակցության ընթացքում հայտնի է դարձել նաև, որ քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից գույքահարկի հետ կապված խնդիրների պարզաբանման, ինչպես նաև դիմումների ընդունման նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ կընդլայնվեն «Մեկ պատուհան» համակարգի ծառայությունները: