Չինաստանում iPhone-ի հավաքման գործարանում մոտ 2 հազար բանվորներ կռվի են բնվել, որի արդյունքում ձեռնարկությունը մի քանի օրով դադարեցրել է արտադրությունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Ծեծկռտուքը սկսվել է դեռևս կիրակի երեկոյան, Foxconn գործարանի հանրակացարաններից մեկում: Նրանց հաջողվել է հանդարտեցնել միայն երկուշաբթի առավոտյան՝ 5 հազար ոստիկանների միջամտությունից հետո: Հիվանդանոցում են հայտնվել 10-40 մարդ, զոհվածների մասին տեղեկություններ չկան:
Պատճառները պարզվում են: Բախման իրական պատճառները պարզելու համար գործարանի ղեկավարները կասեցրել են արտադրությունը առնվազն մինչ երեքշաբթի:
Գործարանում աշխատում է 79 հազար մարդ: Բացի Apple սմարթֆոններից, այստեղ արտադրում են նաև այլ ընկերությունների էլեկտրոնային սարքեր: