Ռուսաստանի կողմից Ադբեջանի տարածքում Գաբալինսկայա ՌԼԿ վարձակալությունը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի ամենաշատը 3 տարով, սակայն ֆինանսական պայամանավորվածությունները այդ ժամանակահատվածում չեն փոփոխվի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է աղբյուրը, որը մոտ է բանակցային գործընթացին:
Ավելի վաղ աղբյուրը, որը մոտ է ռուսական ռազմական գերատեսչությանը, հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ-ն հիասթափված է այդ հարցի վերաբերյալ բանակցային գործընթացում Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ մոտեցումից: Ընթացիկ տարվա գարնան սկզբին ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Բաքուն պահանջում է ՌԼԿ վարձը տարեկան 7 մլն-ից հասցնել 300 մլն դոլարի:
«Ներկայումս խոսքը գնում է պայամանագիրը 2-3 տարով, նույն ֆինանսական պայմաններով երկարաձգելու մասին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ նրա, նոր պայամանագրի շրջանակներում ենթադրվում է լուծել Ադրբեջանի և ՌԴ միջև բոլոր տարաձայնությունները, որոնք կապված են Գաբալում օբյեկտի վարձակալության ֆինանսական պայմանների հետ, ինչպես նաև մշակել համաձայնության առավել կոմպրոմիսային տարբերակ` առավել երկար ժամանակահատվածով:
Գաբալինսկայա ՌԼՀ ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն էլեմենտներից էր: Ադրբեջանի անկախությունից հետո ևս, Ռուսաստանը շարունակում էր կայանի շահագործումը:
ՌԼՀ վարձակալության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2002թ, համաձայնագրի ժամկետը սպառվում է 2012թ դեկտեմբերի 24-ին: ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Ադրբեջանի հետ մի մինչև 2025թ ՌԼՀ վարձակալության վերաբերյալ բանակցությունները երկարաձգելու վերաբերյալ: