Ամերիկյան Միննեսոտա նահագի Միննեապոլիս քաղաքի բիզնես-կենտրոնում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է առնվազն 5 մարդ: Ընկերություններից մեկի` աշխատանքից հեռացված աշխատակիցը կրակ է բացել նակին գործընկերների վրա: Այս մասին հաղորդել է CCN հեռուստաալիքը:
«Ըստ վերջին տվյալների, սպանվել է 5 մարդ, զոհվածների թվում է հենց հրաձիգը, ով հարձակումից հետո ինքնասպան է եղել»,-հայտարարել է տեղական ոստիկանապետի տեղակալ Քրիս Էյմենսոնը:
Հրաձիգի անունը նախկինի պես չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ տղամարդը աշխատանքից հեռացվել է ողբերգությունից մի քանի ժամ առաջ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: