1 հոկտեմբերի 2012 - 13:45 AMT
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջինը Հայաստանում թողարկել է արտարժույթով արտահայտված պարտատոմսեր

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հոկտեմբերի 1-ին հայտարարել է արժեկտրոնային պարտատոմսերի 5-րդ թողարկման մասին: «Սա աննախադեպ քայլ է, քանի որ մենք առաջինն ենք թողարկում դոլարային պարտատմոսեր»,-հայտարարել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա, թողարկվել է 40 000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնայինպարտատոմս՝ 25 մլն դոլար անվանական արժեքով, 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 36 ամիս շրջանառության ժամկետով:

«Պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացվելու է հոկտեմբերի 5-ից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում»,-ասել է նա:

Հարությունյանը հավելել է, որ պարտատոմսերը ցուցակվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում, իսկ որպես գնանշող հանդես կգա «Ռենեսա» ներդրումային ընկերությունը:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Գլխավոր տնօրեն՝ Կոնստանտին Սարոյանը ողջունեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նախաձեռնությունը՝ նշելով, որ պարտատոմսերի այս թողարկումը հատկապես ուշագրավ է նրանով, որ այն առաջինն է ՀՀ արժեթղթերի շուկայում արտարժույթով արտահայտված արժեթղթերի շարքում: