«Կրանսոդար» ակումբի ղեկավարությունը մտադիր է երկարացնել Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ պայմանագիրը:
Թիմի ղեկավարությունը ակումբի գլխավոր աստղին կառաջարկի նոր եռամյա պայմանագիր տարեկան 2 մլն եվրո վճարով, ինչը գրեթե երկու անգամ ավելի է հարձակվողի գործող աշխատավարձից:
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նաև նշել է, որ Մովսիսյանը թիմի առանցքային ֆուտբոլիստն է և արժանի է իր նկատմամբ մեծ ուշադրության:
«Անկասկած, Յուրան ցուցադրում է հիանալի ֆուտբոլ` հաստատելով իր բարձր կարգը: Բնականաբար, «Կրանսոդարը» շահագրգռված է նրանում, որպեսզի Մովսիսյանը երկար մնա թիմում»,- Մուսլինի խոսքերը հաղորդում է tden.ru-ն: Խաղացողի ներկա պայմանագիրը կրանսոդարյան ակումբի հետ գործում է մինչև 2014-ը:
Մովսիսյանը ռուսական պրեմիեր լիգիայի լավագույն խաղացողներից է, իր թիմի իսկական առաջնորդը և հիմնական կազմի անփոխարինելի խաղացողը: Հայաստանի հավաքականի հարձակվողը հասցրել է 9 մեկնարկային խաղերում խփել 8 գոլ և միանձնյա գլխավորում է Ռուսաստանի առաջնության հարձակվողների ցուցակը: