12 հոկտեմբերի 2012 - 16:49 AMT
Թեքեյան կենտրոնում կբացվի «Այսօր մի մաքուր հոգեկիր եմ ես» ցուցահանդեսը

Հոկտեմբերի 14-ին Թեքեյան կենտրոնի ցուցասրահում կայանալու է բոստոնաբնակ ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի «Այսօր մի մաքուր հոգեկիր եմ ես» խորագրով լուսանկարչական կոլաժների յուրօրինակ համադրությամբ նկարների ցուցահանդեսը:

Սրահում ներկայացվող ցուցադրությունը գեղարվեստականի ու վավերագրականի միահյուսում է՝ լուսանկարչական արվեստի, համակարգչային ժամանակակից արտահայտչամիջոցներով: Ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի ստեղծագործությունը դժվար է նույնացնել «վիզուալ արվեստների ընդունված ու ավանդական ժանրային դասակարգումների կարծրատիպերի մեջ», սակայն չնկատել նրա լուսանկարներում թաքնված վավերագրականի ու գեղարվեստականի, ֆոտոգրաֆիականի ու կինեմատոգրաֆիականի երերուն սահմանագիծը, անհնար է: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը: