13 հոկտեմբերի 2012 - 12:29 AMT
Սամբոյի պատանիների և երիտասարդների ԱԱ հայ մարզիկները նվաճել են 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 7 հայ մարզիկներ, որոնցից 5 դարձել են մեդալակիր: Բրոնզե մեդալներ են նվաճել 75 կգ քաշային Մինաս Մադոյանն ու 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը, իսկ Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Ջիվան Ղազարյանը (48կգ) և Հովհաննես Ալեքսանյանը (60կգ) պարտվել են միայն եզրափակչում` դառնալով արծաթե մեդալակիրներ:

Հոկտեմբերի 13-ի հանդես կգան ևս յոթ հայ սամբիստներ: Աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 14-ին, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: