Ազատության հրապարակում ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ են տեղի ունենում: «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում ժամը 16:00-ից ցուցադրվում են մեծ մասամբ Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի սաների աշխատանքները: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Արամ Խաչատրյանը, մասնակցում է շուրջ 20 հոգի, որոնց թվում կան նաև այլ մարզատեխնիկական դպրոցների սաներ: Նրա խոսքով` կգործարկվեն 5 ինքնաթիռներ և երկու ավտոմեքենաներ, ընդ որում ինքնաթիռներից ընտրվել են համեմատաբար փոքր չափսի մոդելներ, քանի որ Ազատության հրապարակի տարածքն այնքան էլ մեծ չէ:
Ցուցադրական ելույթները կտևեն մինչև ժամը 18:00-ը: