Թալիբների կողմից վիրավորված 14-ամյա պակիստանցի դպրոցական Մալալա Յուսուֆզայը Արևմուտքի օգտին լրտեսություն է իրականացրել և արժանի է մահվան, ասվում է «Թալիբան» շարժման հաղորդագրությունում, որը հրապարակվել է երեքշաբթի օրը:
Ինչպես թալիբներն են հայտարարում, դպրոցականը դեմ է հանդես եկել իրենց և իդեալ է համարել ԱՄՆնախագահ Բարաք Օբամային:
Հիշեցնենք, որ դպրոցականի և ևս երկու մարդու վրա հարձակումն իրականացվել է նախորդ երեքշաբթի օրը: Հարձակման համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբները, ովքեր հայտարարել են, որ մտադիր էին սպանել աղջկան: