18 հոկտեմբերի 2012 - 15:15 AMT
Ադրբեջանագետ. Ադրբեջանի ռազմական բյուջեն ամենևին էլ բանակին չի հասնում, այլ լցնում է ոմանց գրպանները

Ադրբեջանի այն հայտարարությունները, թե իբր երկրի ռազմական բյուջեն ավելանում է, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանագետ Սարգիս Ավետիսյանն ասաց, որ վերջինիս ռազմական բյուջեի ավելացումը կապված է նաև մեծ փողելի լվացման հետ, և այդ փողերն ամենևին էլ բանակին չեն հասնում, այլ գնում են ոմանց գրպանները:

Քանի որ Ադրբեջանը կարող է տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդել միայն նավթով, որի վերաբերյալ վարկած կա, որ մոտակա 20 տարվա ընթացքում կսպառվի, ադրբեջանագետի հավաստմամբ` վերջինս իր դիրքերը կզիջի: Իսկ դրանից կշահի Հայաստանը: Թուրքմենական ու ադրբեջանական ռազմական հնարավոր բախման վերաբերյալ Ավետիսյանն ասաց, որ ինքը մոտ ապագայում իրատեսական չի համարում ռազմական գործողությունները նրանց միջև: