15 ապրիլի 2005 - 09:06 AMT
ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԿԱՍԿԱԾԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ
Շվեյցարացի պատմաբան, «Վանականության պատմությունը Շվեյցարիայում» ակնարկի հեղինակ Լորեն Օբերսոնը խիստ քննադատության է ենթարկել պաշտոնական Անկարայի առաջարկը Հայոց ցեղասպանության փաստերի իսկությունը ուսումնասիրելու համար համատեղ հայ-թուրքական պատմական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, հաղորդում է SDA: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան Թուրքիայում կասկածի ենթակա չէ: Նշենք, որ Շվեյցարիայում ապրիլի 17-ից 24-ը տեղի կունենան միջոցառումներ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: