18 հոկտեմբերի 2012 - 21:09 AMT
Սերբիայում ստեղծվել է բռնության դեմ պայքարի հանձնաժողով` ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ

Սերբիայում ստեղծվել է բռնության դեմ պայքարի հանձնաժողով` ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ, որում ներառվել է նաև երկրի վարչապետ Իվից Դաչին: Հայտնի է, որ Անգլիան բողոքել է սերբական թիմի երկրպագուների վարքից` Եվրո-2013 դուրս գալու համար երկու երկրների երիտասարդական հավաքականների խաղի ժամանակ:

Անգլիական կողմի խոսքով, սերբ երկրպագուները վանկարկել են ռասիստական բնույթի կարգախոսներ: Սերբական ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Թոմաս Կարաջիչը հերքել է մեղադրանքները:

Դա հետ մեկտեղ Կարաջիչը ներողություն է խնդրել խաղի վերջում երկրպագուների կողմից կազմակերպված ծեծկռտուքի համար` դա կոչելով անտեղի և անկարգ վարք, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: