22 հոկտեմբերի 2012 - 16:29 AMT
Կիևում կայացել է Ուկրաինայի Հայերի միությանն առընթեր Փորձագիտական խորհրդի երկրորդ նիստը

Հոկտեմբերի 19-ին Կիևում կայացել է Ուկրաինայի Հայերի միությանն առընթեր Փորձագիտական խորհրդի երկրորդ նիստը: Միջոցառմանն արդեն ընդլայնված կազմով ներկա են գտնվել հայ փորձագետներ, ովքեր ներկայացնում են գործունեության տարբեր ոլորտներ: Նիստի մասնակիցները քննարկել են հարցեր, որոնք վերաբերվում են տաղանդավոր երիտասարդությանն աջակցությանը, հայկական պատմական ժառանգության պահպանմանը, ՈՒՀՄ զարգացման կարևոր ուղղություններ, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Նիստում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, մասնավորապես, փորձագետներն առաջարկել են Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին առաջիկայում կազմակերպել Ուկրաինայի հայ բժիշկների համագումար: Անվերապահ աջակցություն է ստացել ՈՒՀԿ քարտուղարության նախաձեռնությունը հրավիրել բոլոր հայազգի պատգամավորներին ընդհանուր ժողովի, որտեղ կքննարկվեն Ուկրիանայի հայկական համայնքի համախմբան և այլ համայնքների հետ նրա փոխգործակցության հարցերը:

ՈՒՀՄ-ն հետագայում ևս կներգրավի անվանի փորձագետների` տարբեր ուղղությունենրում աշխատանքի բարելավման համար:

Փորձագիտական խորհրդի առաջին նիստի արդյունքներով որոշում է ընդունվել զարգանալ հետևյալ ուղղություններով` հայերի ինտեգրացիան ուկրաինական հասարակությունում և նրանց համախմբումն ազգային ինքնության պահպանման նպատակով: