30 հոկտեմբերի 2012 - 17:03 AMT
Իրանի հատուկ ծառայությունը որոնում է այն «կատակասերին», որն ադրբեջանական դրոշ է փակցրել Ուրմիա քաղաքում

Իրանի Ուրմիա քաղաքի կամրջի վրա ադրբեջանական շարժման ակտիվիստները Ադրբեջանի դրոշն էին կախել: Ինչպես հայտնում է Vesti.Az -ը, այդ վայրը գտնվում է պետանվտանգության ծառայության հաստատության հարևանությամբ:

Դրոշը կես ժամ ծածանվել է, առաջացնելով վարորդների մեծ հետաքրքրությունը: Կես ժամ անց իրավապահ մարմինների աշխատակիցները հանել են դրոշը: Այժմ որոնում են դրոշը կախած մարդկանց, սակայն տեսախցիկների բացակայությունը դժվարացնում է որոնումը: