31 հոկտեմբերի 2012 - 09:29 AMT
«Ժողովուրդ». Դատախազը ծեծել է ոստիկանության աշխատակցին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանին վերջերս հեռացրել են աշխատանքից, քանի որ ծեծել է ճանապարհային ոստիկանության աշխատակցի:

«Ըստ մեր տեղեկությունների՝ Մելքոնյանը մեքենան կանգնեցնելու համար ապտակել է ՃՈ աշխատակցին, այնուհետև նրան հրավիրել է իր աշխատասենյակ և դաժանաμար ծեծել: Փորձեցինք լուրը ճշտել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից, որը պատասխանեց. «Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանը աշխատանքից ազատվել է 2012թ. օգոստոսի 22-ին՝ դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսևորելու պատճառով»:

Արդյոք նա է այն անբարոյականը, որին ակնարկում էր Սերժ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ և դատախազությունից, և ՀՀ նախագահի նստավայրից հրաժարվեցին նախագահականի μացահայտումներից մանրամասներ հաղորդել»,- գրում է թերթը: