31 հոկտեմբերի 2012 - 11:59 AMT
Արտաշատի հնավայրում հայտնաբերվել է 10 սենյակներից բաղկացած բաղնիք

Վերջին ինը տարիների ընթացքում Արտաշատի հնավայրում հայտնաբերվել է 10 սենյակներից բաղկացած բաղնիք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հնավայրի հնագիտական արշվախմբի ղեկավար Ժորես Խաչատրյանը:

Նրա խոսքով, անտիկ ժամանակաշրջանում բաղնիքը երկրի հզորության խորհրդանիշն էր:

Բաղնիքի սենյակներից երկուսի հատակը պատված է գույնզգույն, իսկ մնացած սենյակներինը` կապույտ շրջանակի մեջ արված սպիտակ խճանկարներով: Խճանկարներից մեկի վրա պահպանվել է դեմքի մի հատված և լատիներեն VER գրությունը, որը նշանակում է «գարուն»:

Ըստ հնագետի, չի բացառվում, որ այդ դեմքը կապված լինի գարնան հավատալիքների հետ:

Բացի բաղնիքից, հնագետը արժեքավոր է համարում եռանավ շինության հայտնաբերումը, որն, ըստ նրա, ծառայել է որպես բորսա:

Նաև հայտնաբերվել են Ապոլլոնի տաճարի հիմքեր: