20 ֆուտբոլիստներ հաստատել են իրենց մասնակցությունը Աղքատության դեմ խաղին, որը կանցնի դեկտեմբերի 19-ին բրազիլական Պորտու Ալեգրի քաղաքում:
ՄԱԿ Զարգացման ծրագրի բարի կամքի դեսպաններ Ռոնալդոն և Զինեդին Զիդանը ընտրում են իրենց թիմերի անդամներին, որոնք կմասնակցեն ցուցադարական խաղին:
Ռոնալդոյի թիմում են Նեյմարը, Լուկաս Մոուրան, Ռոմարիոն, Բեբետոն, Դենիլսոնը, Ժուլիանո Բելլետին, Սերժինիոն և Ռոկե Ժունիորը: Կմասնակցեն նաև Քրիստիան Վյերին, Սանտյագո Սոլարին, Պեդրու Պաուլետան, Քրիստիան Քարամբեն, Միչել Սալգադոն և Հիդետոսի Նակատան:
Թիմերի ավագները կլինեն Լուիս Ֆելիպե Սկոլարին և նրա այժմյան մարզիչ Մանո Մենեզեսը: Պիեռլուիջի Կոլլինան, ինը նախորդ խաղերից ութի մրցավարը, կրկին դուրս կգա դաշտ որպես մրցավար, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: