31 հոկտեմբերի 2012 - 17:00 AMT
«Արցախ» թիմը «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարում կիսել է 9-16 տեղերը

«Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակչում Ստեփանակերտի «Արցախ» թիմը կիսել է 9-16 տեղերը: Մրցաշարին մասնակցել են 24 թիմեր:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, այդ արդյունքը բացառապես վատ ու կողմնակալ մրցավարության պատճառով է, որը բարձր մակարդակով կազմակերպված մրցաշարին ոչ մի կերպ չէր համապատասխանում: Բացի այդ մրցաշարի կազմակերպիչները՝ տեղի տալով ՌԴ ԱԳՆ պահանջին, խնդրել էին փոխել «Արցախ» անունը`դիվանագիտական անախորժությունների առաջ չկանգնելու համար:

Այդ առաջարկը մերժվել է, և մրցաշարի ընթացքում թիմը հանդես է եկել իր անվամբ: