1 նոյեմբերի 2012 - 16:12 AMT
Պարտիզաններ ԱԳՆ-ում. Կայցելի՞ արդյոք Բերդիմուհամեդովը Հայաստան

Որոշ ԶԼՄ-ներում, հատկապես ադրբեջանական, այսօր` նոյեմբերի 1-ին, տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովն այցելելու է Հայաստան: Ըստ հաղորդագրությունների, Երևանում նա կքննարկի երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:

PanARMENIAN.Net-ի թղթակիցը դիմեց ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով պարզաբանումներ տալ այս հաղորդագրության վերաբերյալ: «Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների այցերի մասին մենք կիրազեկենք պատշաճ ժամկետներում»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարոտւղար Տիգրան Բալայանը:

Ստացվում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի տեղեկացված են պաշտոնյաների այցերի մասին Հայաստան, քան հայկական:

Դեռ սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Թուրքմենստանի ԱԳ նախարար Վեպա Հաջիևը հայտնել էր, որ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը մտադիր է այցելել Երևան, այցի ժամկետը չէր նշվել: