2 նոյեմբերի 2012 - 13:17 AMT
Ֆրանսիական հեռուստատեսությամբ ֆիլմ է ցուցադրվել խաչքարերի մասին, հաջորդը կլինի Հայ եկեղեցու մասին

Նոյեմբերի 1-ին ֆրանսիական France 2 հեռուստաալիքը ցուցադրել է Chrétiens Orienteaux («Արևելյան քրիստոնյաներ») փաստագրական ֆիլմաշարի «Հայկական խաչքարեր. Հայ ժողովրդի ոգին ու ոգեշնչումը» ֆիլմը, որը պատմում է խաչքարերի, դրանց նշանակության, էության ու ընդհանուր առմամբ հայ արվեստի մասին:

Ֆիլմի հեղինակներն անդրադարձել են նաև Նախիջևանի հին հայկական գերեզմանոցի քանդման փաստին և կոչ արել պահպանել հայ մշակութային ժառանգության այդ նմուշը:

Ֆիլմի նկարահանումներին, որը ստեղծվել է 2012թ. ամռանը Տոն Վալյուի և Միշել Կահիեյի նախաձեռնությամբ, մասնակցել են նաև ֆրանսիացի գիտնականներ՝ պատմաբաններ ու արվեստաբաններ:

Դեկտեմբերի 30-ին կցուցադրվի ֆիլմաշարի ևս մեկ ֆիլմ՝ »Հայ եկեղեցու ակունքներն ու վաղ շրջանի պատմությունը»: