ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին ընթանում է ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀԱԿ ակտիվիստների դատավճռի վերանայումը:
Տիգրան Առաքելյանի պաշտպանը միջնորդեց փոխել խափանման միջոցը՝ որպես հիմնավորում ներկայացնելով «բավարար և վերաբերելի հիմքերի և հիմնավոր կասկածի բացակայությանը»:
Դատախազը առարկեց, որից հետո դատարանը դուրս եկավ խորհրդակցության, իսկ ՀԱԿ ակտիվիստների հարազատները աղմուկ բարձրացրեցին և մեղադրեցին դատախազին «ծախվածության» և «անբարոյականության» համար:
Նշենք, որ «Հայաստանն առանց քաղբանտարկայլների» նախաձեռնությունը այս պահին ցույց է անցկացնում դատտարանի շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ: