2 նոյեմբերի 2012 - 20:21 AMT
Էրդողանը պլանավորում է իրականացնել իր «վաղեմի երազանքը»՝ այցելել Գազա

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլինից Անկարա ճանապարհին հայտարարել է թղթակիցներին, որ մտադիր է իրականացնել իր «վաղեմի երազանքը» և այցելել Գազա: Տվյալ պահին նա «բանակցություններ է վարում Գազայի իշխանությունների հետ» մոտ ապագայում նման այց կազմակերպելու մասին:

Թուրք վարչապետը ողջունել է Քաթարի էմիր Խալիֆ ա Տանիի կողմից Գազա այցելելը: Էրդողանը նաև հայտարարել է լրագրողներին, որ առաջարկել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին նրա հետ միասին այցելել Գազա:

Աբասը ջերմ է ընդունել հրավերը: