«Եթե Հայաստանի հետ երկաթուղային կապը վերականգնվի (Աբխազիայի տարածքով), ապա Ադրբեջանը կարող է աջակցել Աբխազիայում և Հարավային Օսեթիայում անջատողական ռեժիմներին»,- հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Մուսա Գասիմլին: Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորության մասին հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Իվանիշվիլիի հայտարարությունը «անհանգստություն է առաջացնում» Ադրբեջանում:
Փորձագետները կարծում են, որ Վրաստանի վարչապետի նոր քաղաքականությունը կարող է վնասել Ադրբեջանի հետ հարաբերություններին:
«Եթե հայամետ քաղաքականությունը շարունակվի, ապա Ադրբեջանը ստիպված կլինի համապատասխան քայլեր ձեռնարկել»,- ասել է Գասիմլին:
«Եթե Իվանիշվիլին շարունակի իր փորձերը Հայաստանի հետ երկաթուղային կապերը վերականգնելու ուղղությամբ, ապա Ադրբեջանը կարող է դադարեցնել Վրաստանում տնտեսական կապերը և աջակցել Աբխազիայում և Հարավային ՕՍեթիայում անջատողական ռեժիմներին»,- ասել է նա, հաղորդում է Day.az-ը: