7 նոյեմբերի 2012 - 21:23 AMT
Սիրիայի ընդդիմության առաջնորդ. Ֆրանսիան խոստացել է զնեք առաքել սիրիական ընդդիմությանը, եթե այն համախմբվի

Ֆրանսիան խոստացել է զենք առաքել սիրիական ընդդիմությանը, եթե այն կարողանա համախմբվել, պնդում է ընդդիմադիր առաջնորդներից մեկը՝ Ռիյադ Սեյֆը:

Ինչպես գրում է Guardian-ը, Սեյֆն այդ մասին ասել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած Սիրիական ազգային խորհրդի համաժողովում: Նրա խոսքով, Օլանդը նրան զենք է խոստացել սիրիական ընդդիմության միավորման դեպքում:

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Քեթրին Էշթոնը կոչ է արել միջազգային հանրության բոլոր երկրներին զենք չմատակարարել Սիրիա, որտեղ չեն դադարում բախումները կառավարական զորքերի և ապստամբների միջև, հաղորդում է Ռոսբալտը: