Նոյեմբերի 10-ին ժամը 15:00-ին Երևանում «Մոսկվայի տանը» կբացվի «Երեկ, այսօր, վաղը» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամլո ծառայությունը, միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ռուս դիվանագետներ, Հայաստանի նախարարությունների ներկայացուցիչներ, գիտական և ստեղծագործական մտավորականություն:
Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 13-ը: