Վերջերս Վրաստանը շրջանառության մեջ դրեց Աբխազիայի երկաթգծի վերականգնման հարցը: «Երկաթգծի վերականգնումը դրական կանդրադառնա ոչ միայն Ռուսաստանի և Վրաստանի, այլև Հայաստանի վրա: Երկաթգիծը քաղաքական և տնտեսական մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի երկրների համար և, առհասարակ, մեծ քայլ կլինի տարածաշրջանային աշխարհաքաղաքական կոնտեքստում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի՝ Ռուսաստանի հետ ռեինտեգրացիայի պետնախարար Պաատա Զաքարեշվիլին հայտարարել էր, որ մոտ ապագայում Վրաստանի իշխանությունն ամեն ինչ կանի Աբխազիայի հակամարտությունը լուծելու համար: Նախարարն ասել է, որ առաջին հերթին խոսքը Վրաստան-Ռուսաստան երկաթգծի աշխատանքը վերսկսելու մասին է:
Ավելացնենք, որ երկաթգիծը չի գործում արդեն 20 տարի: