4 մայիսի 2005 - 08:08 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՉՈՒՆԻ ԲԱՎԱՐԱՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Չեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Թուրքիան չունի բավարար նախադրյալներ Եվրամիությանը անդամակցելու համար, հաղորդում է «N 24» ինտերնետ թերթը: Միեւնույն ժամանակ Չեմ Օզդեմիրը նշել է, որ Թուրքիան էական հաջողությունների է հասել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, դեռեւս անհրաժեշտ է լրամշակել այդ ոլորտը եւ հնարավորություն տալ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին մուտք գործել թուրքական բանտեր: Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է պաշտպանել Թուրքիայի կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները Թուրքիայի մյուս քաղաքացիների հետ մեկտեղ, ինչպես նաեւ սահմանել Թուրքիայում դավանանքի ազատություն: Այդ կապակցությամբ նա նշել է, որ այսօրվա դրությամբ Թուրքիայում չկա ոչ մի տաբու քրդական բնակչության վերաբերյալ: