Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև 2013-ը դադարեցնել ավիաընկերություններից ջերմոցային գազերի արտանետման համար բնապահպանական հարկի գանձումը: Այդ մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է կլիմայի հարցերով եվրահանձնակատար Կոնի Հեդեգորը: Նրա խոսքով, Եվրահանձնակատարը պատրաստ է դադարեցնել այդ հարկի գործողությունը մինչև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գլխավոր վեհաժողովի հավաքը, որը կկայանա 2013-ի աշնանը:
Ջերմոցային գազերի արտանետման համար ավիաընկերություններից հարկի գանձումը ամենահակասական եվրոպական նախագծերից է, որն առաջացնում է ավիացիոն լոբբիի սուր քննադատությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: